Արմսթրոնգ առաստաղներ

ԱՐՄՍԹՐՈՆԳ 60x60սմ չափսեր ունեցող սալիկանման առաստաղները բաղկացած են հանքային մանրաթելերից, լատեքսից, օսլայից եվ գիպսից։ Մանրակրկիտ մշակման տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ բարձրորակ արտադրանք մատչելի գներով։ Համեմատ մատչելի տեսակների հիմքում գերիշխում է օսլան, իսկ համեմատ թանկ տեսակների հիմքում գերիշխում է լատեքսը։ Լատեքսը արտադրանքը դարձնում է խոնավադիմացկուն։ Նախատեսված են հասարակական վայրերի, տան եվ օֆիսային տարածքների համար։ Տարածքը դարձնում են անթերի, ավելի լուսավոր, եվ թաքցնում են հիմնական առաստաղի բոլոր թերությունները։
Հատկություններ`
1. Ձայնամեկուսիչ են (ակուստիկ),
2. ջերմամեկուսիչ եվ
3.ջրակայուն։
Որոշ տեսակներ նաև հրակայուն են։
Առավելություններ`
1. կոմունիկացիաները /խողովակները, էլեկտրական լարերը/ միշտ հասանելի են։
2.Օդափոխության համակարգի ճիշտ տեղադրման ամենահարմար տարբերակ։
Շատ հեշտ են մոնտաժվում, հարկ եղած դեպքում նաև շատ հեշտ ապամոնտաժվում են։