Ալյումինե առաստաղներ

Առաստաղների բազմազանության մեջ ալյումինե առաստաղները յուրահատուկ տեղ են զբաղեցնում։ Դա պայմանավորված է նրանով, որ այս առաստաղները բացարձակ չեն "վախենում" խոնավությունից, իսկ դա նշանակում է, որ այն կարելի է մոնտաժել այն վայրերում, որտեղ ուրիշ առաստաղներ չի կարելի։ Հիմնականում լոգարաններում խոնավությունը եւ ջերմաստիճանի փոփոխությունը պահանջում են առաստաղի ճիշտ ընտրություն։ Ալյումինե առաստաղները համապատասխանում են այդ բոլոր պահանջներին, ինչպես նաեւ այս առաստաղները Ձեր լոգարանին կհաղորդեն գեղեցիկ դիզայն։ Առաստաղ. էյէմ-ը Ձեզ է առաջարկում Լյուքս դասի ՇՆՉՈՂ ալյումինե կախովի առաստաղներ 1. իտալական Novelis եւ 2. գերմանական Alanod հանրահայտ արտադրողներից։

Առավելություններ`
🔹 Էկոլոգիապես մաքուր են, շնչող
🔹Ջրադիմացկուն են, խոնավությունից չքայքայվող
🔹 Շքեղ տեսք կհաղորդեն եւ տարածքը վիզուալ կմեծացնեն
🔹Կծառայեն երկար տարիներ
🔹 Հեշտ խնամք
🔹 Տեղադրման պարզ համակարգ